15:16  ,  19 սեպտեմբերի, 2020

«Ինտերը» ցանկանում է խզել Ասամոայի պայմանագիրը

Միլանի «Ինտերի» գանացի պաշտպան Կվադվո Ասամոան չի շարունակի մրցելույթները միլանյան ակումբում:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ 31-ամյա Ասամոան չի մտնում «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ: 

Կվադվո Ասամոան 2018 թվականին է տեղափոխվել «Ինտեր»: Ակումբի կազմում Ասամոան մասնակցել է 53 հանդիպման:

Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում «Ինտերն» առաջինը հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 26-ին: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը կմրցի «Ֆիորենտինայի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում