13:01  ,  19 սեպտեմբերի, 2020

Ալեքսանդր Տարխանովը կգլխավորի Սոֆիայի «Սլավիան»

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը կգլխավորի Սոֆիայի «Սլավիան», տեղեկացնում է ТАСС-ը:

«Ես համաձայնության եմ եկել «Սլավիայի» ղեկավարության հետ: Ամեն ինչ պարզ կդառնա երկուշաբթի»,- ասել է մասնագետը:

Ալեքսանդր Տարխանովի հետ համաձայնության գալու մասին փաստը հաստատել է նաև «Սլավիայի» նախագահը:

Ռուսաստանցի մասնագետը 2015-2016 թվականներին ևս գլխավորել է «Սլավիան»:

1987 թվականից մարզչական կարիերան սկսած 66-ամյա Տարխանովը նախկինում գլխավորել է Օդեսայի ԲՄԱ-ն, «Թերեկը», «Պախտակորը», ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին», «Ուրալը», «Փյունիկը»։ Երևանյան ակումբից հեռանալուց հետո Տարխանովը զբաղեցնում էր «Ենիսեյի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում