11:14  ,  19 սեպտեմբերի, 2020

Բեյլն ընտրեց «Տոտենհեմը» (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը:

Գարեթ Բեյլը մեկ տարվա վարձակալությամբ միացել է Լոնդոնի «Տոտենհեմին», որը վճարել է 14,2 միլիոն եվրո: 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում