10:11  ,  19 սեպտեմբերի, 2020

Calciomercato. Միլիկը սեպտեմբերի 19-ին պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

Իտալական «Նապոլիի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը սեպտեմբերի 19-ին պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին Միլիկը բուժզննում է անցել Շվեյցարիայի կլինիկաներից մեկում:

26-ամյա Միլիկը «Ռոմայում» կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել էր, որ Միլիկը ցանկանում է հեռանալ թիմից, իսկ «Նապոլին» դեմ չի կանգնի ֆուտբոլիստի ցանկությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում