00:20  ,  19 սեպտեմբերի, 2020

Բունդեսլիգա․ «Բավարիայի» տպավորիչ մեկնարկը՝ 8։0 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան»։ Մյունխենյան թիմն ընդունեց Գելզենկիրխենի «Շալկեին»։ Գերմանացի Հանս-Դիտերի Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 8։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։

«Բավարիայում» նորամուտը գոլով եւ երկու գոլային փոխանցումով նշեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։

Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Թոմաս Մյուլերը, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ նրան փոխարինած 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որն անցած մրցաշրջանի վերջնամասում դարձել էր ակումբի պատմության մեջ Բունդեսլիգայում նորամուտը նշած ամենապատանի խաղացողը։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Շալկե»՝ 8։0 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 4, 47, 59, Լեոն Գորեցկա, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 31, 11մ, Թոմաս Մյուլեր, 69, Լերոյ Սանե, 71, Ջամալ Մուսիալա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս