21:21  ,  18 սեպտեմբերի, 2020

Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Փյունիկի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ Աչքի ընկավ ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն։

«Ուրարտուն» հաշվի հավասարությունը վերականգնեց 37-րդ րոպեին ռուսաստանցի պաշտպան Դմիտրի Գուզի գոլի շնորհիվ։

Ավելացված ժամանակում «Ուրարտուի» հաղթական գոլը խփեց Ալեքսանդր Ռադչենկոն։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին կամ 7-ին։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2։1

Դմիտրի Գուզ, 37, Ալեքսանդր Ռադչենկո, 90+1 - Անտոն Կոբյալկո, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս