Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Փյունիկի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ Աչքի ընկավ ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն։
«Ուրարտուն» հաշվի հավասարությունը վերականգնեց 37-րդ րոպեին ռուսաստանցի պաշտպան Դմիտրի Գուզի գոլի շնորհիվ։
Ավելացված ժամանակում «Ուրարտուի» հաղթական գոլը խփեց Ալեքսանդր Ռադչենկոն։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին կամ 7-ին։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2։1
Դմիտրի Գուզ, 37, Ալեքսանդր Ռադչենկո, 90+1 - Անտոն Կոբյալկո, 3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում