20:34  ,  18 սեպտեմբերի, 2020

Հռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս 1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երրորդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց սերբ Ֆիլիպ Կրաինովիչի հետ եւ առավելության հասավ 2 ժամ 9 րոպեում՝ 7:6 (9:7), 6:3։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կհանդիպի իտալացի Լորենցո Մուզետիի եւ գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում