21:46  ,  18 սեպտեմբերի, 2020

Պուլիշիչը, Զիեշը, Չիլուելը եւ Սիլվան չեն օգնի «Չելսիին» «Լիվերպուլի» դեմ խաղում

«Չելսիի» նորեկներից մի քանիսը չեն կարողանա օգնել անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում։ Լոնդոնյան թիմը կընդունի չեմպիոն «Լիվերպուլին»։

Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն «Չելսիի» պաշտպան Բենջամին Չիլուելը, կիսապաշտպաններ Կրիստիան Պուլիշիչն ու Հակիմ Զիեշը։ Պաշտպան Տիագո Սիլվան չի հասցնի լավագույն մարզավիճակում լինել եւ նույնպես չի մասնակցի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հարձակվող Տիմո Վերները պատրաստ կլինի դիմակայությանը։

«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում