19:10  ,  18 սեպտեմբերի, 2020

Գոնսալո Իգուաինը՝ «Ինտեր Մայամիի» խաղացող

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» հեռացած 32-ամյա արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ, հաղորդում է հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ Գոնսալո Իգուաինն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ինտեր Մայամիին»։

2016-ից «Յուվենտուսում» հանդես եկած Իգուաինը թուրինյան ակումբում մասնակցել է 149 հանդիպման, խփել 66 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

«Ինտեր Մայամին» պատկանում է ներդրողների «Մայամի Բեքհեմ Յունայթեդ» խմբին, որը գլխավորում է Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում