17:03  ,  18 սեպտեմբերի, 2020

20-ամյա Դյուպլանտիսը գերազանցել է Բուբկայի 26 տարվա վաղեմության ռեկորդը

Շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը Հռոմում անցկացված աթլետիկայի «Ադամանդե լիգայի» հերթական փուլում գերազանցել է լեգենդար ուկրաինացի, ձողացատկի օլիմպիական չեմպիոն Սերգեյ Բուբկայի 26 տարվա ռեկորդը՝ 6,14 մետր։ Դյուպլանտիսը ցատկել է 6,15 մետր։

Սերգեյ Բուբկան շնորհավորել է Դյուպլանտիսին։

«Հրաշալի արդյունք է։ Ես երջանիկ եմ նրա եւ նրա ծնողների համար։ Նրանք հրաշալի մարդիկ են։

Ես նաեւ երջանիկ եմ աթլետիկայի եւ սպորտի համար, որ այսպիսի վառ աստղ ունենք»,- Թվիթերում գրել է Բուբկան։

Դյուպլանտիսը նաեւ մարզադահլիճներում ձողացատկի աշխարհի ռեկորդակիրն է՝ 6,18 մետր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում