10:40  ,  18 սեպտեմբերի, 2020

Ժոզե Մոուրինյոյի նվաճումը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց բուլղարական «Լոկոմոտիվին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Ժոզե Մոուրինյոյի համար «Լոկոմոտիվի» նկատմամբ տարած հաղթանակը 100-րդ հաղթանակն էր եվրագավաթային մրցաշարերում:

Պորտուգալացի մասնագետը 30 հաղթանակ տարել է «Չելսիի» հետ, 24 հաղթանակ «Ռեալի» հետ, 18 հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, 16 հաղթանակ «Պորտուի» հետ, 10 հաղթանակ «Ինտերի» հետ և 2 հաղթանակ «Տոտենհեմի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում