12:17  ,  18 սեպտեմբերի, 2020

Սետիենը դատի կտա «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրկե Սետիենը դատի կտա իր նախկին ակումբին, տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սետիենը և նրա օգնականներն իրենց պայմանագրերի խզման վերաբերյալ պաշտոնական գրություն «Բարսելոնայից» ստացել են այս շաբաթ, սակայն ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն արդեն 2 շաբաթ է, ինչ զբաղեցնում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Էնրիկե Սետիենը «Բարսելոնայից» պահանջում է 4 միլիոն եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայում» աշխատանքը սկսել էր 2020 թվականի հունվարի 13-ին: 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» խզեց Սետիենի պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English