13:15  ,  18 սեպտեմբերի, 2020

Կուրտուա. «Ռեալն» այս մրցաշրջանում ցանկանում է նվաճել բոլոր գավաթները

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է մեկնարկած մրցաշրջանից իր սպասելիքներով:

«Մենք լավ տրամադրվածությամբ ենք սկսել մրցաշրջանը: Ցանկանում ենք պաշտպանել Լա Լիգայում մեր չեմպիոնությունն ու հաջող սկսել մրցաշրջանը նաև Չեմպիոնների լիգայում:

«Ռեալն» այս մրցաշրջանում ցանկանում է նվաճել բոլոր գավաթները»,- Կուրտուայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի արդյունքներով՝ «Ռեալը» հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում