10:09  ,  18 սեպտեմբերի, 2020

«Յուվենտուսը» հրաժարվել է Լուիս Սուարեսի տեղափոխությունից

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մարզական կարիերան չի շարունակի Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

«Յուվենտուսը» համաձայնության է եկել «Ռոմայի» հետ բոսնիացի Էդին Ջեկոյի տեղափոխության հարցում: Թուրինյան ակումբը 34-ամյա Ջեկոյի տեղափոխության դիմաց կվճարի 15 միլիոն եվրո:

Սեպտեմբերի 17-ին Լուիս Սուարեսը ժամանել էր Իտալիա և իտալերենի քննություն էր հանձնել: 

Լուիս Սուարեսը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում