09:32  ,  18 սեպտեմբերի, 2020

«Ռոման» պայմանագիր կնքեց Կումբուլայի հետ

Իտալական «Վերոնայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլան մարզական կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ռոման» 20-ամյա պաշտպանի հետ կնքել է 2 տարվա վարձակալական պայմանագիր: Մայրաքաղաքային ակումբը հնարավորություն ունի պայմանագրի ժամկետի ավարտին ձեռք բերել Կումբուլայի ամբողջական տրանսֆերը:

Ալբանիան ներկայացնող ֆուտբոլիստի վարձակալության դիմաց «Ռոման» «Վերոնային» կվճարի 2 միլիոն եվրո:

Կումբուլան «Ռոմայում» հանդես կգա 24 համարի համազգեստով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս