01:23  +04,  18 սեպտեմբերի, 2020

Saint Louis Rapid & Blitz. Լևոն Արոնյանը հաղթեց Լենիեր Դոմինգեսին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի 9-րդ տուրում հաղթանակ է տարել ամերիկացի Լենիեր Դոմինգեսի նկատմամբ:

Սպիտակներով Լևոն Արոնյանն առավելության է հասել Դոմինգեսի նկատմամբ 38-րդ քայլում:

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մյուս 2 պարտիաներում Լևոն Արոնյանը 7-րդ տուրում պարտվել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, իսկ 8-րդ տուրում՝ ամերիկացի Ուեսլի Սոյին:

2020 Saint Louis Rapid & Blitz մրցաշարի մրցաշարային աղյուսակում Լևոն Արոնյանն արագ խաղի 9 տուրերից հետո 18 հնարավորից ունի 9 միավոր և 5-րդ տեղում է: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 12 միավորով: Երկրորդ տեղում 11 միավորով ամերիկացի Ուեսլի Սոն է, իսկ երրորդ տեղում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 10 միավորով:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ