00:33  ,  18 սեպտեմբերի, 2020

Saint Louis Rapid & Blitz. Լևոն Արոնյանը 2 պարտություն կրեց

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի 7-րդ եւ 8-րդ տուրերի պարտիաներում պարտություններ է կրել:

Լևոն Արոնյանը 7-րդ տուրում պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, իսկ 8-րդ տուրում՝ ամերիկացի Ուեսլի Սոյին:

9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ամերիկացի Լենիեր Դոմինգեսն է:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում