00:22  ,  18 սեպտեմբերի, 2020

ԵԼ. «Միլանը» դուրս եկավ հաջորդ փուլ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում իտալական «Միլանը» հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: 67-րդ րոպեին «Միլանի» առավելությունը կրկնապատկեց թուրք կիսապաշտպան Հական Չալխանօղլուն:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Միլանի» մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Շեմրոկ Ռովերս» - «Միլան»՝ 0:2

Զլատան Իբրահիմովիչ, 23, Հական Չալխանօղլու, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում