23:30  ,  17 սեպտեմբերի, 2020

Իգուաինը հեռացավ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է ակումբի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի պայմանագիրը խզելու մասին:

32-ամյա Իգուաինը համաձայնության է եկել «Ինտեր Մայամիի» հետ և առաջիկա օրերին 2 տարվա պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ: 

Իգուաինի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված էր մինչեւ 2021թ․ հունիս։ Նրա տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։ 

Իգուաինը «Յուվենտուսում» անցկացրել է 149 հանդիպում, խփել 66 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում