22:00  ,  17 սեպտեմբերի, 2020

ԵԼ. «Տոտենհեմը» դուրս եկավ հաջորդ փուլ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց բուլղարական «Լոկոմոտիվին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

71-րդ խաղի հաշիվը բացեց «Լոկոմոտիվի» բուլղարացի հարձակվող Գեորգի Մինչևը: 80-րդ րոպեին «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը խփեց պատասխան գոլը, իսկ 85-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի գոլը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»:

«Տոտենհեմը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի մակեդոնական «Շկենդիա 79»-ի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Լոկոմոտիվ» - «Տոտենհեմ»՝ 1:2

Գեորգի Մինչև, 71 - Հարի Քեյն, 80, Տանգայ Նդոմբելե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում