11:50  ,  18 սեպտեմբերի, 2020

Ֆլիկ. Շատ հուզիչ էր Տիագոյին հրաժեշտ տալը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի՝ «Լիվերպուլ» տեղափոխության մասին:

«Տիագոն հրաշալի ֆուտբոլիստ է: Մենք ցանկանում էինք շարունակել աշխատանքը նրա հետ, սակայն նա այլ մարտահրավեր է ցանկանում գտնել կյանքում:

Կարող եմ միայն շնորհավորել «Լիվերպուլին», քանի որ նրանք շատ հզոր ֆուտբոլիստ են ձեռք բերում: Շատ հուզիչ էր Տիագոյին հրաժեշտ տալը»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է Bild-ը:

Անգլիական ակումբը Տիագո Ալկանտարայի տեղափոխության դիմաց կվճարի 30 միլիոն եվրո:

Իսպանացի ֆուտբոլիստը «Բավարիա» էր տեղափոխվել 2013 թվականին կատալոնական «Բարսելոնայից»:

2019/20 մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում