13:53  ,  18 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սմոլինգին վաճառել «Ինտերին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Իտալիա, որտեղ վարձակալությամբ հանդես է եկել նախորդ մրցաշրջանում:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ Սմոլինգի տեղափոխության նպատակով մանչեսթերյան ակումբի հետ բանակցում է Միլանի «Ինտերը»:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել 30-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերային իրավունքը, եթե նրա դիմաց ստանա 20 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանը Սմոլինգը վարձակալությամբ անցկացրել է «Ռոմայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում