20:15  ,  17 սեպտեմբերի, 2020

Լուիս Սուարեսը ժամանել է Իտալիա (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ժամանել է Իտալիա, որպեսզի իտալերենի քննություն հանձնի «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուց առաջ:

La Gazetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողը բարեհաջող է հանձնել իտալերենի քննությունը և սեպտեմբերի 17-ին հանդիպում կունենա «Յուվենտուսի» ղեկավարության հետ:

Լուիս Սուարեսը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս