19:05  ,  17 սեպտեմբերի, 2020

Բունդեսլիգա. Արոնյանը ոչ ոքի է խաղացել, Մովսեսյանը պահեստայինների թվում էր

Գերմանիայում մեկնարկել է երկրի ակումբային առաջնությունը՝ Բունդեսլիգան, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։

Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չեկավ։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ տոնեց Դեյսիզաու թիմի նկատմամբ։ 

2-րդ տուրում հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լևոն Արոնյանը պահեստայինների թվում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում