Իսպանական «Սևիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում, տեղեկացնում է The Telegraph-ը:
Կունդեի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը դեռ բանակցություններ չի սկսել «Սևիլիայի» հետ:
Ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:
Ժուլյու Կունդեի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս: Նրա հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո:
Ֆրանսիացի պաշտպանը «Սևիլիա» է տեղափոխվել 2019 թվականին «Բորդոյից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում