15:06  ,  18 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Սևիլիայի» 21-ամյա պաշտպանով

Իսպանական «Սևիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում, տեղեկացնում է The Telegraph-ը:

Կունդեի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը դեռ բանակցություններ չի սկսել «Սևիլիայի» հետ:

Ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:

Ժուլյու Կունդեի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս: Նրա հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո:

Ֆրանսիացի պաշտպանը «Սևիլիա» է տեղափոխվել 2019 թվականին «Բորդոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում