17:10  ,  17 սեպտեմբերի, 2020

Լուկա Դոնչիչի պատմական ռեկորդը

«Դալասի» սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության ամենաերիտասարդ բասկետբոլիստը, որն ընդգրկվում է մրցաշրջանի առաջին խորհրդանշական հավաքականում:

Բացի այդ, 21-ամյա Դոնչիչը 21-րդ դարում առաջինն է, որը մրցաշրջանի խորհրդանշական հավաքականներում տեղ է գտնում NBA-ում անցկացրած առաջին կամ երկրորդ մրցաշրջանից հետո: Նախորդ անգամ նման ցուցանիշ 1999-ին գրանցել էր «Սան Անտոնիոյի» լեգենդար բասկետբոլիստ Թիմ Դանկանը, հայտնում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ NBA-ի 2019/2020 մրցաշրջանի առաջին խորհրդանշական հավաքականում տեղ էին գտել նաև Լեբրոն Ջեյմսը («Լեյքերս»), Յանիս Ադետոկունբոն («Միլուոկի»), Էնթոնի Դևիսը («Լեյքերս») և Ջեյմս Հարդենը («Հյուսթոն»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում