16:12  ,  17 սեպտեմբերի, 2020

Մարզիչը՝ նոկաուտի շեմին. Մայք Թայսոնը շարունակում է պատրաստվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը շարունակում է ինտենսիվ մարզումները: Հերթական մարզման ժամանակ 54-ամյա ամերիկացին սպարինգ է անցկացրել իր մարզիչ Ռաֆայել Կորդեյրոյի հետ: Դրվագներից մեկում Թայսոնը քիչ էր մնում նոկաուտի ենթարկեր մարզիչին:

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը պատրաստվում է 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի հետ մենամարտին: 8 ռաունդանոց մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում