09:07  ,  17 սեպտեմբերի, 2020

Ալեքսանդր Կարապետյանի գոլային փոխանցումը Ռուսաստանի Գավաթում

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Տամբովը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մաշուկին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել է առաջին խաղակեսին և գոլային փոխանցման հեղինակ դարձել 22-րդ րոպեին: Ընդմիջմանը 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 7 տուրերում Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է 7 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում