01:31  +04,  17 սեպտեմբերի, 2020

Saint Louis Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանը չորրորդ տեղում է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի 5-րդ եւ 6-րդ պարտիաներում ոչ ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Արոնյանը 12 հնարավորից վաստակել  է 7 միավոր եւ միանձնյա չորրորդ տեղում է։ Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որն ունի 9 միավոր։ Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ամերիկացի Ուեսլի Սոն վաստակել են 8-ական միավոր։

Սեպտեմբերի 17-ին Արոնյանը կմրցի ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվել Մագնուս Կարլսենին։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ