01:14  ,  17 սեպտեմբերի, 2020

«Տոտենհեմը» վարձակալեց Գարեթ Բեյլին

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը վերադառնում է Լոնդոնի «Տոտենհեմը», որը մեկ մրցաշրջանով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին՝ վճարելով 14,2 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը։

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։

Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English