00:56  ,  17 սեպտեմբերի, 2020

ՊՍԺ-ի հաղթանակը Ֆրանսիայի առաջնությունում (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում չեմպիոն ՊՍԺ-ն տանը խաղաց «Մեցի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Աբդու Դիալոն։ Ավելացված ժամանակում փարիզյան թիմի գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը։

Երեք խաղից հետո ՊՍԺ-ն 3 միավորով 15-րն է, «Մեցը» միավոր չունի եւ 18-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուրից տեղափոխված խաղ

ՊՍԺ - «Մեց»՝ 1։0 (տեսանյութ)

Յուլիան Դրաքսլեր, 90+3

Հեռացում՝ Աբդու Դիալո (ՊՍԺ), 65, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս