23:00  ,  16 սեպտեմբերի, 2020

Մեսիի դուբլն ու Կոուտինյոյի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ ընկերական հանդիպում անցկացրեց «Ժիրոնայի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Ընկերական հանդիպում

«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 3։1

Ֆիլիպե Կոուտինյո, 21, Լիոնել Մեսի, 45, 51 - Սամուել Սայս, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում