21:06  ,  16 սեպտեմբերի, 2020

Արթուր Աբրահամ․ Երեւի այլեւս չմենամարտեմ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Ինստագրամի ուղիղ եթերում խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին։

Աբրահամը ուղիղ եթերում պատասխանել է երկրպագուների հարցերին, խորհուրդներ տվել երիտասարդ եւ սկսնակ բռնցքամարտիկներին, անդրադարձել կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակին:

WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնից երկրպագուները հետաքրքրվել են առաջիկայում մենամարտ ունենալու հնարավորության մասին:

«Չգիտեմ՝ մենամարտ կունենամ, թե ոչ: Երեւի այլեւս չմենամարտեմ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ 40-ամյա Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում