22:03  ,  16 սեպտեմբերի, 2020

Կումանը ցանկացել է «Բարսելոնայում» տեսնել Լուկակուին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո հոլանդացի Ռոնալդ Կումանը կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, հաղորդում է Catalunya Radio-ն։

Ռոնալդ Կումանը Լուկակուին համարում է լավ փոխարինող ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որից հրաժարվել է։ Սակայն «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել գնել Լուկակուին։

27-ամյա ֆուտբոլիստը 2019թ․ ամռանն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Ինտեր» 74 միլիոն եվրոյով։

Իտալիայի անցած առաջնությունում Լուկակուն մասնակցել է 36 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում