Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ատալանտայի» 18-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ամադ Տրաորեին, հաղորդում է Manchester Evening News-ը։
Ամադ Տրաորեն «Ատալանտայի» ակումբային համակարգում է 2015թ․ հուլիսից։ Ակումբի պատանեկան թիմերում նա մասնակցել է 96 հանդիպման, խփել 38 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։
«Ատալանտայի» գլխավոր թիմում Ամադ Տրաորեն նորամուտը նշել է անցած մրցաշրջանում՝ երեք խաղում խփելով մեկ գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում