20:13  ,  16 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Ատալանտայի» 18-ամյա հարձակվողին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ատալանտայի» 18-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ամադ Տրաորեին, հաղորդում է Manchester Evening News-ը։

Ամադ Տրաորեն «Ատալանտայի» ակումբային համակարգում է 2015թ․ հուլիսից։ Ակումբի պատանեկան թիմերում նա մասնակցել է 96 հանդիպման, խփել 38 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

«Ատալանտայի» գլխավոր թիմում Ամադ Տրաորեն նորամուտը նշել է անցած մրցաշրջանում՝ երեք խաղում խփելով մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English