19:48  ,  16 սեպտեմբերի, 2020

Փարիզի դատարանը Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախկին նախագահին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախկին նախագահ Վալենտին Բալախնիչեւին մեղավոր է ճանաչել ռուսաստանցի մարզիկների դոպինգ նմուշների դրական արդյունքների քողարկման մեջ եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման, հաղորդում է ria.ru-ն։ Վալենտին Բալախնիչեւի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ 71-ամյա Բալախնիչեւ հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը։

Երկար տարածությունների վազքի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսեյ Մելնիկովը մեղավոր է ճանաչվել պասիվ կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Նա նույնպես միջազգային հետազուզման մեջ է։

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) նախկին նախագահ Լամին Դիակը կոռուպցիայի համար դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։ Սենեգալցին մեղավոր է ճանաչվել ռուսաստանցի աթլետների կողմից դոպինգի օգտագործման փաստերի քողարկման համար կաշառք ստանալու մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում