18:44  ,  16 սեպտեմբերի, 2020

Երկրպագուները «Բավարիայի» լավագույն խաղացող են ճանաչել Լեւանդովսկուն

Երկրպագուների քվեարկությամբ անցած մրցաշրջանում Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մյունխենյան թիմի լավագույն ռմբարկուն ստացել է ձայների 51 տոկոսը։ Երկրորդ տեղում է կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը (16 տոկոս), երրորդ տեղում՝ գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը (13 տոկոս)։

Անցած մրցաշրջանում Ռոբերտ Լեւանդովսկին բոլոր մրցաշարերում խփել է 55 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English