11:45  ,  16 սեպտեմբերի, 2020

«Այնտրախտի» հարձակվողը՝ Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

Գերմանական «Այնտրախտի» հարձակվող Բաս Դոստը կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Տոտենհեմում», տեղեկացնում է The Guardian-ը:

31-ամյա Դոստի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Տոտենհեմում» Բաս Դոստին դիտարկում են որպես Հարի Քեյնի փոխարինող:

«Այնտրախտի» կազմում անցկացրած 32 խաղում Դոստը դարձել է 10 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս