10:20  ,  16 սեպտեմբերի, 2020

ՊՍԺ-ն նոր ավագ ունի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ավագի պարտականությունները 2020/21 մրցաշրջանից սկսած կկատարի բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը, տեղեկացնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա Մարկինյոսը ՊՍԺ-ի ավագի թևկապը կրում էր նաև նախորդ մրցաշրջանի այն հանդիպումներում, որոնց չէր մասնակցում թիմի ավագ Տիագո Սիլվան:

2019/20 մրցաշրջանի ավարտից հետո Տիագո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»:

Հիշեցնենք, որ Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին իտալական «Ռոմայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում