00:23  +04,  16 սեպտեմբերի, 2020

ՉԼ. «Դինամոն» ու «Գենտը» դուրս եկան հաջորդ փուլ, «Բենֆիկան» դուրս մնաց պայքարից

Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցան որակավորման երրորդ փուլի առաջին խաղային օրվա հանդիպումները:

Կիևի «Դինամոն» 2:0 հաշվով առավելության հասավ «Ալկմարի» նկատմամբ և փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի բելգիական «Գենտի» հետ, որը 2:1 հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Ռապիդի» դեմ խաղում:

Հունական ՊԱՕԿ-ը 2:1 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ և փլեյ-օֆֆում կմրցի ռուսական «Կրասնոդարի» հետ:

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ

«Դինամո Կիև» - «Ալկմար»՝ 2:0

Ժերսոն Ռոդրիգեշ, 49, Նիկոլայ Շապարենկո, 86

«Գենտ» - «Ռապիդ»՝ 2:1

Նիկլաս Դորշ, 36, Ռոման Յարեմչուկ, 59 (11մ) - Յուսուֆ Դեմիր, 90+3

ՊԱՕԿ - «Բենֆիկա»՝ 2:1

Յան Վերտոնգեն, 63 (ինքնագոլ), Անդրիա Ժիվկովիչ, 75 - Ռաֆայել Սիլվա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ