00:38  ,  16 սեպտեմբերի, 2020

Բեյլի համար պայքարում ֆավորիտը «Տոտենհեմն» է

Լոնդոնի «Տոտենհեմը» Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից», տեղեկացնում է ESPN-ը:

31-ամյա Բեյլի հետ բանակցում է անձամբ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն ակումբի ղեկավարությունից պահանջել է ամեն գնով պայմանագիր կնքել Բեյլի հետ:

Արքայական ակումբը պատրաստ է հրաժարվել Բեյլի ծառայություններից, եթե նրա տրանսֆերային իրավունքի դիմաց ստանա 18 միլիոն եվրոյի առաջարկ:

Անցած մրցաշրջանում Գարեթ Բեյլը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English