20:24  ,  15 սեպտեմբերի, 2020

Օբամեյանգը նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը հայտնել է թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

31-ամյա հարձակվողն «Արսենալի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

«Ուրախ եմ, որ վերջապես նոր պայմանագիր կնքեցի ակումբի հետ: «Արսենալն» իմ տունն է և ես ցանկանում եմ մնալ այստեղ»,- ասել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ Գաբոնի հավաքականի հարձակվողն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում