09:41  ,  16 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի ներդրողները ցանկանում են ձեռք բերել «Պարման»

Իտալական «Պարման» կարող է նոր սեփականատեր ունենալ, տեղեկացնում է Financial Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբի ձեռքբերմամբ հետաքրքրված է Կրաուզների ընտանիքը, որոնց կարողությունը գերազանցում է 2.8 միլիարդ դոլարը:

«Պարմայի» ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև քաթարյան մի ընկերություն, որի անունը չի նշվում:

Եթե գործարքը տեղի ունենա, «Պարման» կդառնա Ա Սերիան ներկայացնող չորրորդ ակումբը՝ «Միլանից», «Ռոմայից» ու «Ֆիորենտինայից» հետո, որի սեփականատերերն ամերիկացիներ են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում