18:47  ,  15 սեպտեմբերի, 2020

«Վանը» հաղթեց «Լոռիին» ու բարձրացավ առաջին տեղ

Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Վանաձորի «Լոռին» սեպտեմբերի 15-ին ընդունել էր Երևանի «Վանին»:

Հանդիպումն ավարտվեց «Վանի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: «Վանի» հաղթական գոլը ավելացված ժամանակի երրորդ րոպեին խփեց Էդգար Մովսեսյանը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Վանն» այժմ 9 միավորով առաջին տեղում է: «Լոռին» ունի 3 միավոր և 7-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր (հետաձգված հանդիպում)

«Լոռի» - «Վան»՝ 0:1

Էդգար Մովսեսյան, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով