23:17  ,  15 սեպտեմբերի, 2020

Նուրմագոմեդովը խոսել է իր և Մուհամեդ Ալիի համեմատության մասին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իր և օլիմպիական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մուհամեդ Ալիի հետ համեմատության մասին:

«Շատերն են համեմատում ինձ և Մուհամեդ Ալիին: Նա եղել է չեմպիոն, ես էլ եմ չեմպիոն, նա եղել է մուսուլման, ես էլ եմ մուսուլման, սակայն մենք ապրել ենք տարբեր ժամանակներում և անցել ենք տարբեր փորձություններ:

Մուհամեդ Ալիին իր մաշկի գույնի պատճառով ժամանակին թույլ չեն տվել անգամ ռեստորան այցելել, սակայն նա կարողացել է առաջ գնալ և դառնալ չեմպիոն: Կարծում եմ՝ տեղին չէ մեզ համեմատելը»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է True Gym-ը:

Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 24-ին Աբու-Դաբիում անկացվելիք UFC 254 մրցաշարում: Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Ջասթին Գեթժին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում