16:40  +04,  15 սեպտեմբերի, 2020

Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են ստադիոն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից թույլատրել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսականի մասնակցություն հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ), hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։

Հիշեցնենք, որ մինչև այս կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներն անցկացվում էին առանց հանդիսականների:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ