22:53  ,  14 սեպտեմբերի, 2020

Պրեմյեր լիգա․ «Վուլվերհեմփթոնի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հյուրերը գոլերը խփեցին առաջին 6 րոպեում։ Աչքի ընկան մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսն ու կիսապաշտպան Ռոմեն Սեսը (Մարոկկո)։

Առաջին տուրում հաղթանակ են տարել նաեւ «Արսենալը», «Լեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Լիվերպուլը», «Էվերտոնը» եւ «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։2 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 3, Ռոմեն Սես, 6

«Բրայթոն» - «Չելսի»՝ 23։15 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով